Հայ գործարարները պատրաստվում են միանալ ԵՏՄ դեղերի ընդհանուր շուկային![]() 2 հոկտեմբերի 2015 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայ գործարարները պատրաստվում են միանալ ԵՏՄ դեղերի և բժշկական արտադրանքի ընդհանուր շուկային, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը հոկտեմբերի 1-ին տնտեսվարողներին է ներկայացրել նոր հնարավորությունները և մարտահրավերները, որոնք սպասվում են ԵՏՄ տարածքում 2016 թվականի հունվարի 1-ից դեղերի և բժշկական արտադրանքի շրջանառության նոր կանոնների և սկզբունքների ուժի մեջ մտնելուց հետո: «Հայաստանի առողջապահական ոլորտը դինամիկ կերպով զարգանում է: Վերջին հինգ տարվա ընթացքում այն աճել է գրեթե կիսով չափ, հիմնականում արտադրողականության և արդյունավետության հաշվին: Տարեկան միջին աճը կազմում է 10 տոկոս: Դա նշանակում է, որ հայկական բիզնեսը մեծ ներուժ ունի ԵՏՄ դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաներում ներգրավվելու և ԵՏՄ տարածքում իր դիրքը զբաղեցնելու համար»,-ասել է Մինասյանը: Հանդիպան ժամանակ ընդգծվել է, որ ընդհանուր շուկան բոլոր կողմերի համար բիզնես գործունեության նույն պայմաններն է ենթադրում, ինչը հայ ձեռներեցների համար ոչ միայն նոր հնարավորություններ կապահովի, այլև նոր մարտահրավերներ, հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունից: ԵՏՄ դեղերի և բժշկական արտադրանքի ընդհանուր շուկան կազմում է 1,5 մլրդ դոլար: Ընդ որում դեռևս արտադրանքի մեծ մասը ներկրվում է երրորդ երկրներից: ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտուրը ընդամենը 20% է կազմում: Այժմ ձևավորվում է Հայաստանի դիրքորոշումը դեղերի և բժշկական արտադրանքի ոլորտում նորամուծությունների հարցում և դրանից կախված կլինեն բիզնեսի պայմանները գալիք տարի: Ուստի նախարարը հորդորել է ձեռներեցներին ավելի ակտիվ լինել քննարկումներում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |