Էրդողանը «խնդրելու է Պուտինին վերագնահատել ՌԴ գործողությունները Սիրիայում» 3 հոկտեմբերի 2015 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունների առնչությամբ և մտադիր է քննարկել այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես անպայման հանդիպելու եմ Պուտինի հետ` քննարկելու համար իրավիճակը Սիրիայում և մտահոգություն եմ հայտնելու այդ հարցի վերաբերյալ: Քանի որ մեր երկրները բարեկամ երկրներ են, ես կխնդրեմ նրան վերագնահատել ՌԴ գործողությունները Սիրիայում»,-ասել է նա Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում: Էրդողանն ասել է, որ տվյալներ ունի, որ հարվածները Սիրիայում հասցվում են նաև չափավոր ընդդիմության դիրքերին, սակայն, չի հստակեցրել, թե որտեղից այդ տեղեկությունները: Հոկտեմբերի 1-ին ՌԴ ՌՕ ուժերը սկսել են կետային ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» օբյեկտներին Սիրիայում: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2 օրում ռուսական ավիացիան խոցել է ահաբեկիչների կենտրոնակայանը, պայթուցիկի արտադրության գործարանը, մարզչական ճամբարն ու մի շարք օբյեկտներ: Թիրախներն ընտրվում են ՌԴ և Սիրիայի հետախուզական տվյալների հիման վրա` ներառյալ օդային հետախուզության: Ռուսական ինքնաթիռների սպառազինությունը չի կիրառվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների խոցման համար, հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն: Էրդողանը նշել էր, որ Պուտինի հետ Մոսկվայում սեպտեմբերի 23-ին կայացած վերջին հանդիպմանը նա առաջարկել էր ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ եռակողմ հանձնաժողով ԱԳ նախարարների մակարդակով սիրիական ճգնաժամի կարգավորման համար: Էրդողանը կրկին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա իր պաշտոնից. «Նա պատասխանատու է 300-350 հազար մարդու մահվան համար: Սիրիայի վերականգնման համար ժողովրդական իշխանություն կպահանջվի: Պուտինն ինձ ասաց, որ եթե Ասադը հեռանա, նրա տեղը կզբաղեցնի ԻՊ-ն: Ես պատասխանեցի, որ Սիրիայի ժողովրդի աջակցությամբ մենք միասին կհաղթահարենք այդ չարիքը»,-հավելել է Թուրքիայի նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել էին, որ «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Կողմերը «քննարկել են գործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում, մտավախությունները Սիրիայում ՌԴ գործողությունների կապակցությամբ»: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող անդամակցել ԱՄՆ գլխավորած կոալիցիային, քանի որ այն ստեղծվել է շրջանցելով միջազգային իրավունքը: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |