4 վազքուղով երթուղի` Երևանի կենտրոնում. Մասնակցում էին բոլորը` մեծից փոքր

4 վազքուղով երթուղի` Երևանի կենտրոնում. Մասնակցում էին բոլորը` մեծից փոքր

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 7-ին առաջին անգամ անցկացվել է Երևանի կիսամարաթոնը, որինպատակն էր` ստեղծել միջազգային խոշոր ամենամյա վազքի մարաթոն Հայաստանում, խթանել երկար մրցատարածության վազքի զարգացումը և առողջ ապրելակերպը, խթանել դեպի Հայաստան մարզական տուրիզմի հոսքը աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանը դարձնել գրավիչ սփյուռքահայ սիրողական վազորդների և այլ մարզիկների համար, ամրապնդել նրանց կապը մեր երկրի հետ:

Կիսամարաթոնի վազքուղին սկսվում էր Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և անցնում Երևանի տեսարժան վայրերով։ Մրցույթն անցկացվեց 4 տարբեր՝ 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ և 1 կմ (մանկական) մրցատարածություններով: Վազքուղին հավաստագրված է AIMS (մարաթոնների միջազգային կազմակերպության) կողմից:

21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ պարգևատրվեցին համապատասխանաբար 1 մլն, 750 հազար և 500 հազար դրամով: 10 կմ մրցավազքում առաջին երեք տեղը զբաղեցրածները համապատասխանաբար ստացան 200 հազար, 150 հազար և 100 հազար դրամ պարգևներ:

Երևանի կիսամարաթոնն ունի նաև բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցեցին «Սատար» ՀԿ-ից հաշմանդամություն ունեցող 30 վազորդ, ովքեր մրցեցին 2 կմ վազքուղում։ Բացի այդ, 3 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ («Հայ մայրեր», One Armenia, Teacher of Armenia) վազեցին են իրենց թիմերով՝ վազքի միջոցով տեղեկացնելով իրենց ծրագրերի մասին:

27  04.10.15 - Երևանի կիսամարաթոն
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---