Իրանն ու ՀՀ-ն մտադիր են ավելացնել գազի և էլէներգիայի փոխանակման ծավալները![]() 5 հոկտեմբերի 2015 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը մտադիր են ավելացնել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները: Ինչպես հայտնել է Mehr գործակալությունը, Զանգանեն այս հայտարարությունն արել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյանի հետ հանդիպման ավարտին: Իր հերթին գազի արտահանման համար պատասխանատու իրանական NIGEC պետական ընկերության կառավարիչ տնօրեն Ալիռեզա Քերիմլին հայտարարել է, որ Իրան-Հայաստան գազամուղով կարելի է օրական 6 մլն խմ գազ առաքել, սակայն այսօրվա դրությամբ առաքվում է միայն 1 մլն խմ: «Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով Հայաստանն այսօր չի կարող լիովին օգտվել գազամուղի թողունակությունից»,-մեջբերում է Քերիմլիին Press TV-ին: Իրանական գազն առավքում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի` 1 խմ գազի դիմաց 3 կՎտ հարաբերակցությամբ: Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին: Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |