Ստամբուլը մոտ $37 մլն կվճարի հայկական գերեզմանոցի հողատարածքի դիմաց![]() 5 հոկտեմբերի 2015 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական գերեզմանոցին պատկանող 4.474 քմ հողատարածքի համար Ստամբուլի քաղաքապետարանը հայկական կաթոլիկ Սբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին կվճարի 111 մլն 850.000 թուրքական լիրա (մոտ $37 մլն 280.000): Սբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամը նշյալ հողատարածքի համար դեռ 2 տարի առաջ էր դիմել դատարան: Ստամբուլի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված քրգործի և երկու տարի տևած դատավարության արդյունքում դատարանը որոշում է կայացրել՝ հիվանդանոցի հիմնադրամին վճարել 11 մլն 850.000 թուրքական լիրա, քանի որ, ըստ մասնագետների գնահատման, այդքան էր կազմում նշյալ հողատարածքի վաճառքային գինը 2 տարի առաջ, գրում է Ermenihaber.am-ը: Դատարանի որոշմամբ հայկական հիմնադրամին կվճարվի նաև այդ գումարի որոշակի տոկոսները՝ 2 տարվա համար: Թուրքիայի կադաստրային գրանցամատյանների համաձայն՝ Ստամբուլում գտնվող 41.430 քմ հողատարածքը 1936-ից ի վեր օգտագործվել է որպես հայկական գերեզմանատուն: 1971-ին այդ հողատարածքն առգրավվել էր պետության կողմից: Հայկական գերեզմանոցին պատկանող 4.474 քմ հատվածը Ստամբուլի քաղաքապետարանի կողմից օգտագործվել է ճանապարհներ, ստորգետնյա անցումներ, մայթեր կառուցելու համար: Ավելի ուշ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքի՝ իրենց իրական սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ որոշմամբ հայկական գերեզմանոցի տարածքը վերադարձվել էր հայկական կաթոլիկ Սբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին: Սակայն գերեզմանոցին պատկանող այն 4.474 քմ հողատարածքը, որի վրա ճանապարհներ ու անցումներ էին կառուցվել, հայկական կողմին չէր վերադարձել: Տես նաև.Ստամբուլի 150 մլն դոլար արժողությամբ հողակտորը վերադարձրել են հայկական հիմնադրամին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |