Մոսկվայում կքննարկվի ՀԱՊԿ կոալիցիոն բանակի ձեւավորման հարցը 1 նոյեմբերի 2006 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբերի պետերի նիստին եւ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցության ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ կոալիցիոն բանակաշինության նախագիծը, անդամ երկրների գլխավոր շտաբերի եւ ՀԱՊԿ միավորված շտաբի համագործակցության մեխանիզմի ձեւավորումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, կադրերի եւ մասնագետների համատեղ պատրաստումը հօգուտ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի, «Ռուբեժ-2006» համատեղ համալիր օպերատիվ-տակտիկական զորավարժությունների արդյունքները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից |