Անշարժ գույքի առուվաճառքը պարզեցվում է Հայաստանում առաջին մոբայլ հավելվածի միջոցով 5 հոկտեմբերի 2015 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ոլորտում առաջատար «Երկիր» անշարժ գույքի գործակալությունը, հիմնադրված 2004-ին, ներկայացրել է Հայաստանում առաջին՝ Yerkir Real Estateմասնագիտացված մոբայլ հավելվածը։ Այն առավել դյուրին կդարձնի անշարժ գույքի առուվաճառքի, ինչպես նաև վարձակալության գործառույթները։ Հավելվածն արդեն իսկ անվճար հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար։ Yerkir Real Estate հավելվածի գլխավոր առանձնահատկությունն է ներդրված հիփոթեքային հաշվիչը։ Օգտատերը, հաշվիչում նշելով անշարժ գույքի արժեքը, կանխավճարի և ամսական տոկոսադրույքները, ինչպես նաև վարկի մարման ժամկետը, կարող է իմանալ ամսական վճարումների չափը։ Հավելվածում ներկայացված անշարժ գույքի յուրաքանչյուր լոտի նկարագրություն ներառում է նաև հիպոթեքային հաշվիչով արված՝ ամսական վճարման չափաբաժինը։
Օգտատերը կարող է հավելվածի միջոցով գտնել իրեն հետաքրքրող անշարժ գույքը ոչ միայն ըստ արժեքի, այլև՝ ըստ տեղակայման՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հանրապետության ամբողջ տարածքում։ Ներբեռնելով անհրաժեշտ պարամետրերը՝ օգտատերը կգտնի դրանց համապատասխան անշարժ գույքը՝ ներդրված քարտեզի միջոցով։ Հավելվածում ներկայացված է վաճառվող, կամ վարձակալության ներկայացված անշարժ գույքի մասին ամբողջ տեղեկատվությունը։
Եթե օգտատերը չի գտել իրեն համապատասխանող անշարժ գույքը, ապա հավելվածը նրա ցանկությամբ կպահպանի տեղեկատվությունը և կզգուշացնի՝ բազայում նման անշարժ գույքի հայտնվելուն պես։ Հավելվածը միացված է «Երկիր» անշարժ գույքի գործակալության կայքին և պարբերաբար թարմացվում է։ Վաճառքի կամ վարձակալության ներկայացված անշարժ գույքի գնային փոփոխության դեպքում այն անմիջապես արտացոլվում է հավելվածում, հետևաբար՝ բազան միշտ թարմ է։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |