Պենտագոն. ԱՄՆ-ն ՌԴ-ին Սիրիայի հարցում դիմակայելու համար քայլեր կձեռնարկի 5 հոկտեմբերի 2015 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցներն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն դիմակայելու համար Ռուսաստանին Սիրիայում վերջինիս ծավալած գործողությունների առնչությամբ: Շեշտվել է, սակայն, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ համագործակցության համար: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական ավիացիայի բոլոր գործողությունները Սիրիայում հրապարակային են և հավելել էր, որ չի լսել Սիրիայում ՌԴ ՌՕՈւ-ին հակազդելու ԱՄՆ մտադրությունների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, ռուսական ինքնաթիռները կարող են ԻՊ գրոհայինների դիրքերը խոցել «բացարձակ ճշգրտությամբ»: Թիրախներն ընտրվում են Սիրիայում ՌԴ հետախուզության, այդ թվում օդային, տվյալների հիման վրա: Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը ավելի վաղ հաստատել էր, որ հարվածները հասցվում են հենց ահաբեկչական խմբավորումներին, ոչ թե ընդդիմության դիրքերին կամ քաղաքացիական բնակչությանը: Ըստ դեսպանի, սիրիական բանակն ունի ահաբեկիչների տեղակայման ճշգրիտ կոորդինատները: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ջեյշ ալ Յարմուկ» կազմակերպությունների ավելի քան 3 հազար գրոհայիններ են փախել Սիրիայից Հորդանան` վախենալով սիրիական բանակի լայնածավալ հարձակումից: Ավելի վաղ ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել էին, որ «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 3-4-ին ռուսական ինքնաթիռները 20 մարտական առաջադրանք են իրականացրել և խոցել «Իսլամական պետության» 10 թիրախ Սիրիայում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |