ԱՄՆ Կոնգրեսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գտնում է ամերիկացի գիտնականը 1 նոյեմբերի 2006 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կոնգրեսականները, ամենայն հավանականությամբ, կընդունեն Օսմանյան կայսրությունում Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Քլայդ Ուիլքոքսը` պարզաբանելով, որ առաջիկա ընտրություններում դեմոկրատները մեծ հնարավորություն ունեն մեծամասնություն կազմելու ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներից գոնե մեկում: Պրոֆեսոր Ուիլքոքսը կանխատեսել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին կդառնա Պալատի խոսնակը եւ ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն անցկացնելու համար: Արդյունքում, ըստ ամերիկացի պրոֆեսորի, Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն կընդունի, սակայն, ըստ նրա, բանաձեւը գործողության մեջ մտնելու համար պետք է արժանանա Սենատի հավանությանը, ապա` ստորագրվի երկրի նախագահի կողմից, ինչը Ուիլքոքսը «մեծապես անհավանական» է համարում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |