Հայաստանը ձգտում է հավասար հարաբերություններ պահպանել բոլոր երկրների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը ձգտում է հավասար պայմաններով կառուցել իր հարաբերությունները բոլոր երկրների հետ: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, ամրագրելով եվրաինտեգրման հիմնական քաղաքականությունը` Հայաստանը ձգտում է հավասար հարաբերություններ պահպանել մյուս երկրների հետ: Ինչպես հավելել է կառավարության ղեկավարը, «օբյեկտիվորեն այնպես է ստացվել, որ Եվրամիության երկրներից դեպի Հայաստան ապրանքաշրջանառության եւ ներդրումների մակարդակը ավելի է, քան մյուս երկրներինը»: «Ես դա բնական գործընթաց եմ համարում եւ չեմ ցանկանում արհեստականորեն որեւէ բան փոխել, առավել եւս վարչական մեթոդներով»,-ասել է վարչապետը: Այդ համատեքստում նա նշել է, որ Ռուսաստանն ապրանքաշրջնառության մակարդակով երրորդ տեղում է Հայաստանի առեւտրային գործընկերների շարքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---