Անկարան հայտարարել է, որ ՌԴ-ն ևս մեկ անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը![]() 6 հոկտեմբերի 2015 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ևս մեկ անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 4-ին` վերջին 3 օրում երկրորդ անգամ, հայտնել է Reuters-ը: Ըստ գործակալության տվյալների, Անկարան կրկին կանչել է Մոսկվայի դեսպանին պարզաբանումների համար: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Յայլադաղի քաղաքի շրջանում Հաթայ գավառում, որը սահմանակից է Սիրիային: Դա արձանագրել են Թուրքիայի ՌՕՈւ երկու F-16 կործանիչները, որոնք պարեկում են այդ շրջանը: Ինչպես ավելի ուշ հայտեց Թուրքիայում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Իգոր Միտյակովը, անհրաժեշտ պարզաբանումները ռուսական կողմը ներկայացրել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարեց, որ միջադեպը լարվածություն չի առաջացնի երկրների միջև: Ըստ նրա, Մոսկվան հայտնել է Անկարային , որ դա տեղի է ունեցել սխալմամբ և հավաստիացրել է, որ նման միջադեպերն այսուհետ չեն կրկնվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի 1-ին ՌԴ ՌՕ ուժերը սկսեցին կետային ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» օբյեկտներին Սիրիայում: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2 օրում ռուսական ավիացիան խոցել է ահաբեկիչների կենտրոնակայանը, պայթուցիկի արտադրության գործարանը, մարզչական ճամբարն ու մի շարք օբյեկտներ: Թիրախներն ընտրվում են ՌԴ և Սիրիայի հետախուզական տվյալների հիման վրա` ներառյալ օդային հետախուզության: Ռուսական ինքնաթիռների սպառազինությունը չի կիրառվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների խոցման համար, հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն կտրուկ բացասական վերաբերմունք ունի Սիրիայում ռուսական օդուժի գործողություններին: Նա հայտարարել է, որ Թուրքիայի տեսակետից սիրիական տարածքի ռմբակոծումը ՌԴ կողմից կտրականապես անթույլատրելի են: Ֆրանսիա մեկնելուց առաջ Էրդողանը շփվել է լրագրողների հետ: Ըստ նրա, ՌԴ-ն և Իրանը պաշտպանում են Սիրիայի նախագահ Ասադին, որը «մեղավոր է պետական ահաբեկչության համար», հայտնել է TRT-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունների առնչությամբ և մտադիր է քննարկել այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես անպայման հանդիպելու եմ Պուտինի հետ` քննարկելու համար իրավիճակը Սիրիայում և մտահոգություն եմ հայտնելու այդ հարցի վերաբերյալ: Քանի որ մեր երկրները բարեկամ երկրներ են, ես կխնդրեմ նրան վերագնահատել ՌԴ գործողությունները Սիրիայում»,-ասել է նա Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |