Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարի խոսքերը 1 նոյեմբերի 2006 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունն առ այն, թե իբր հոկտեմբերի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման հիմնական թեման վերաբերվել է «օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերմանը» չի համապատասխանում իրականությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, իրականում նման հարց հանդիպման ընթացքում ընդհանրապես չի քննարկվել: Ինչպես եւ հաղորդվել էր, Սերժ Սարգսյանը եւ Սաֆար Աբիեւը բացառապես քննարկել են սահմանի վերահսկմանն ու հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |