ԵՏՄ-ն և Չիլին զարգացնում են գործակցությունը. Ուշադրության կենտրոնում առևտրի ազատականացումն է 6 հոկտեմբերի 2015 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Սանտյագոյում տեղի է ունեցել ԵՏՄ և Չիլիիի կառավարության միջև Գործակցության համատեղ հանձնաժողովի հիմնադիր նիստը: Հանդիպումների այս ձևաչափը նախատեսված է ԵՏՄ և Չիլիի Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրով, որը ստորագրվել է 2015-ի հունիսի 19-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովշրջանակում: Այն կոչված է գործնական մեխանիզմ դառնալու կողմերի միջև կանոնավոր շփումների և արդյունավետ երկխոսության զարգացման համար: Ինչպես հոկտեմբերի 5-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Հանձնաժողովը ներկայացնում էր Մակրոտնտեսության և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: Չիլիիի պատվիրակությունը գլխավորում էր Չիլիի ԱԳՆ Միջազգային տնտեսական հարաբերությունների գլխավոր վարչության (DIRICON) ղեկավարի պաշտոնակատար Ուրիան: Իր ներածական խոսքում պատվիրակությունների ղեկավարները բարձր են գնահատել գործակցության հնարովորությունները, որոնք բացվում են Համատեղ հանձնաժողովի ստեղծման շնորհիվ, ինչպես նաև քննարկել են ԵՏՄ անդամ պետություններում և Չիլիում ընթացիկ տնտեսական իրավիճակը: Վալովայան նշել է, որ երրորդ երկրների հետ ԵՏՄ արտաքին առևտրի ծավալների նվազման ֆոնին ԵՏՄ անդամ երկրների ապրանքաշրջանառությունը Չիլիի հետ պահպանում է դրական դինամիկան: «2014-ի տվյալներով ապրանքաշրջանառության աճը կազմել է 19,2% (ԵՏՄ երկրների արտահանումն աճել է 24%-ով, ներկրումը`18,9%), իսկ 2015-ի 7 ամսվա արդյունքւմ աճը կազմել է 9,1% 2014-ի նույն շրջանի համեմատ (ԵՏՄ անդամ երկրներից արտահանումը 17,5% է, ներկրումը`8,3%)»,-հայտարարել է նա: ԵՏՀ նախարարը մանրամասն ներկայացրել է ինտեգրման զարգացման ուղղություները ԵՏՄ շրջանակում, ինչպես նաև լրացուցիչ հնարավորությունները, որ բացվեցին Չիլիի համար ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունից հետո: Առաջին հերթին խոսքը շինարարության, էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման, ձկնորսության և գինեգործության մասին է: Համատեղ հանձնաժողովի առաջին նիստում քննարկվեցին կողմերի առավել սերտ գործակցության հեռանկարները տեխնիկական կանոնակարգման, մաքսային օրենսդրության և այլ ոլորտներում: Հոկտեմբերի 1-2-ին Չիլիի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում Վալովայան մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Չիլիի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպե Սեսպեդեսի, ԱԳ փոխնարար Էդգարդո Ռիվերոսի, Չիլի-Ռուսաստան գործարար խորհրդի նախագահ Ֆելիպե Սանդովալի հետ: Բանակցությունների ավարտին կողմերը նշեցին առավել սերտ և ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ կարևոր քայլ կլինի Չիլիի պատվիրակության այցը ԵՏՄ երկրներ 2016-ի սկզբին: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: 2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |