Վրաստանի ԱԳՆ ղեկավարը «անհաղթահարելի խոչընդոտներ» չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին գտնում է, որ «վրաց-ռուսական հարաբերություններում չկան անհաղթահարելի խոչընդոտներ»: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում վրաց լրագրողներին տված հարցազրույցում: «Իմեդի» վրացական հեռուստակայանով ցուցադրված հարցազրույցում նախարարն ասել է. «Բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք առկա են վրաց-ռուսական հարաբերություններում, հաղթահարելի են եւ լուծելի: Հարկավոր է ցանկանալ դա անել, ցուցաբերել ցանկություն եւ քաղաքական կամք առկա խնդիրները լուծելու համար»: Ըստ Բեժուաշվիլու, «Վրաստանը հակված է կառուցողական բանակցությունների Ռուսաստանի հետ երկու երկրների շահերը հաշվի առնելով»: Վրաց նախարարը, որն այսօր պետք է հանդիպի Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, նշել է. «Իմ տրամադրվածությունը նորմալ է, աշխատանքային, հիմքեր չեմ տեսնում հոռետեսական տրամադրվածության համար», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---