Գլոբբինգ-ը ՀՀ-ում գնումներ կատարելու նոր ձևաչափ է մեկնարկում![]() 6 հոկտեմբերի 2015 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Գրեթե մեկ տարի է, ինչ ամերիկյան Գլոբբինգ ընկերությունը մուտք է գործել Հայաստան: Սա միջազգային նախագիծ է, որի նպատակն է մշակել ու կիրառել գործիքներ ու մեխանիզմներ, որոնք մարդկանց թույլ կտան գնումներ կատարել աշխարհի ցանկացած երկրից՝ անկախ բնակության վայրից, համակարգչային ու լեզվական հմտություններից կամ այլ սահմանափակումներից: Այժմ ընկերությունը ներկայացնում է այդ ծրագրի առաջին արդյունքը, որը հասանելի կլինի հոկտեմբերի 15-ին: Globbing.com-ը թույլ կտա գնորդներին ձեռք բերել ապրանքներ աշխարհի ցանկացած խանութից, որն այնուհետև հնարավոր կլինի ստանալ Հայաստանում: Ծառայությունները, որոնք առաջարկվելու են հանրությանը հետևյալն են՝ «Գտիր և համեմատիր», «Ստացիր հասցե» և «Ջի-շոփ»: Նրանցից յուրաքանչյուրը աշխատում է հետևյալ կերպով. Գտիր և hամեմատիր․տե՛ս տարբեր մատակարարների առաջարկները մեկ էջի վրա, համեմատի՛ր գներն ու գտի՛ր լավագույն առաջարկը: Ստացիր հասցե․սեփական անվճար հասցեներն ԱՄՆ-ում և Եվրոպայում, գնումներ կատարի՛ր լավագույն առցանց խանութներից, օգտագործի՛ր քո նոր հասցեն որպես առաքման հասցե և ստացիր գնումը Հայաստանում: Ջի-Շոփ․ Առցանց գնումներ ցանցից դուրս Մաշտոցի 43 հասցեում: Այցելիր G-Shop և կատարիր գնում աշխարհի ցանկացած առցանց խանութից, ստացիր գնումդ Հայաստանում: Ընկերությունը դեռևս հասանելի կդարձնի իր ծառայությունների միայն մի մասը, այնուհետև հաջորդաբար կթողարկի նոր գործիքներ` ուղղված հեշտացնելու և գնորդի համար կիրառելի դարձնելու միջազգային առցանց առևտուրը: Ամիսների ընթացքում Գլոբբինգի միջազգային թիմը հսկայական աշխատանք է կատարել տեղական ու նմանատիպ շուկաների ուսումնասիրության, գործիքների և լուծումների մշակման, ինչպես նաև իր հայաստանյան թիմի ձևավորման ուղղությամբ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախագծի ծրագրային հիմքին: Մշակվել և ներդրվել են գնումներ կատարելու նորարարական տեխնոլոգիաներ ու ծրագրեր, որոնք կհաղորդեն մարդկանց գնումներ կատարելու լիովին նոր զգացողություններ, կնպաստեն ապահով ու անխափան գործարքների և գործընթացների իրականացմանը: Այս պահին ընկերությունը գրասենյակներ ունի Սիլիկոնյան հովտում ու Հայաստանում, ինչպես նաև՝ պահեստներ ԱՄՆ-ի Դելավեր նահանգում, Մոսկվայում ու Պրահայում: Հայաստանյան գրասենյակի բացմանը հաջորդելու է ընկերության մուտքը մի շարք այլ երկրներ: Ընկերությունը մինչև հոկտեմբերի 15-ը կայքում գրանցվող հայաստանյան գնորդների հաշվին որպես նվեր կփոխանցի 10-ական դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |