Առաջին ուսումնական օրը` Ստեփանակերտի Թումոյում![]() 6 հոկտեմբերի 2015 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Թումոյում կայացել է առաջին ուսումնական օրը: Ուսանողների առաջին խմբերը ծանոթացել են կենտրոնի համակարգչային ուսումնական պլատֆորմին, որի միջոցով կատարել են վարժանքներ: Այժմ ՀԲԸՄ հետ գործակցությամբ բացված Ստեփանակերտի Թումոն արդեն 600-ից ավել ուսանող ունի: Ուսանողների մեծամասնությունը սկզբնական հետաքրքրություն է հայտնել ռոբոտաշինության, ծրագրավորման, խաղերի ստեղծման ոլորտները ուսումնասիրելու: Թումո Ստեփանակերտում գրանցումը շարունակվում է, մինչև կլրանա նախատեսված 1000 տեղը։ Գրանցվել ցանկացողները կարող են աշխատանքային օրերին այցելել կենտրոն՝ Կնունյանցների 2 հասցեով, ժամը` 10:00-ից 19:00: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ երեխայի ծննդական/անձնագիր, ծնողների անձնագրեր: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է ԼՂՀ մայրաքաղաքում 2015-ի սեպտեմբերի 2-ին: Բացմանը ներկա էին ԼՂՀ և ՀՀ նախագահները: ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցության շրջանակում, իսկ Արցախի Կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումը իրականացել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ: Ստեփանակերտի ծրագիրը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողի, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական 2 օր և կսովորի կենտրոնի 4 հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը մեկնարկել է սեպտեմբերի 14-ից: Թումո կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին: Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Գործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |