Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ Հայաստանի սահմանը մեծ հաշվով բաց է 1 նոյեմբերի 2006 - 18:52 AMT PanARMENIAN.Net - «Հայ֊-թուրքական սահմանը մեծ հաշվով բաց է»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը: Նրա խոսքերով, Թուրքիայում ներկայումս ապրում եւ աշխատում է 70 հազար հայաստանցի, որոնք իրենց վաստակածն ուղարկում են Հայաստան: «Բացի այդ, գործում է օդային հաղորդակցությունը: Սա քաղաքական հարց է, որը մեծամասամբ կախված է Հայաստանի կառավարությունից»,֊ - կարծիք է հայտնել Աբդուլա Գյուլը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ Աբդուլա Գյուլը Մոսկվայում մասնակցում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |