ՎիվաՍել-ՄՏՍ. Տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը վերացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ. Տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը վերացվել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի առավոտյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում տեղի ունեցած` տվյալների փոխանցման ծառայությունների խափանումն արդեն վերացվել է: Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է և համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---