ՀՀ-ից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը կտրուկ աճել է

ՀՀ-ից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը կտրուկ աճել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի դրությամբ ՀՀ-ից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 60.600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն 2014-ի նույն ժամանակահատվածի 36.364 տոննայի դիմաց: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այդ թվում` արտահանվել է 5.699 տոննա խաղող` 2014-ի նույն ժամանակահատվածի 4.481 տոննայի դիմաց։ Հայկական խաղողը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Բելառուս։

Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման 84%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին:

ԱՎԾ տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328,4 մլրդ դրամ, որը 14,8%-ով գերազանցում է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ընդ որում բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28,6%, իսկ անասնապահությունում` 4,2 %: Նշված ժամանակահատվածում բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 145,4, իսկ անասնաբուծությանը` 183,0 մլրդ դրամ:

Աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում` թե բուսաբուծության և թե անասնաբուծության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---