Ադրբեջանի հանրությունը պահանջում է ՊՆ-ից չթաքցնել զոհերի իրական քանակը 7 հոկտեմբերի 2015 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը հայտարարել է, որ ադրբեջանական հանրությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարարությունից չթաքցնել ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երևույթներն ու զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաև ճշմարտացի և օպերատիվ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցած բոլոր պատահարների ու դեպքերի մասին: Այդ մասին հայտնել է ադրբեջանական «Մոդերատոր.ազ»-ը: Կայքին տված հարցազրույցում փորձագետն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմին, նշել է, որ ներկայիս պատերազմները ռազմավարական բնույթ են կրում: «Այստեղ դիմակայող կողմերը առճակատման մեջ են բոլոր ոլորտներում: Այդ պատերազմներն ընթանում են քաղաքական-դիվանագիտական, ֆինանսատնտեսական, սոցիալ-հոգեբանական և այլ ուղղություններով: Այսօր գլխավոր ուղղություններից մեկը տեղեկատվականն է»,-ասել է փորձագետն ու հավելել, որ եթե Ադրբեջանի իշխանությունները իրական տեղեկություններ չտրամադրեն ժողովրդին, ապա կպարտվեն Հայաստանին նաև տեղեկատվական պատերազմում, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Սուլթանսոյը, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ այդ գերատեսչության մամուլի ծառայությունը չի մեկնաբանի ոչինչ այն ԶԼՄ-ներին, որոնք տարածում են հայկական լրատվամիջոցների հրապարակումները, հայտարարեց, որ նման դիրքորոշումը վկայում է Ադրբեջանի ՊՆ թուլության մասին: Նշվում էր, որ լրագրողն ափսոսանք էր հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, արդյունքում մարդիկ կորցնում են վստահությունը նախարարության հանդեպ: Սեպտեմբերի 30-ին Արցախի խորհրդարանում ասել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հայտարարեց. «Վերջին մի քանի օրվա ընթացքում համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները մոտավորապես 4–5 անգամ ավելի են և սրանք միայն խոսքեր չեն։ Բացի սկզբում հայտարարված 1 զոհ և 3 վիրավորը, այնուհետև իրենց ՊՆ-ի հայտարարած 3 զոհը և հետո մեր հրապարակած 6 կորուստը, Ադրբեջանն այսօրվա դրությամբ ունի ևս 11–12 կորուստ։ Ունենք նաև լրացուցիչ հետախուզական տվյալներ, որ այդ թվերը դեռևս ամբողջական չեն։ Հայտարարվածից ոչ պակաս կորուստ ունեն, աշխատում ենք և շուտով լրիվ ազգանուններով կհրապարակենք»: Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ վիրավորներին՝ ՊԲ հրամանատարը հայտարարել է նաև, որ վերջին գործողություններից հետո Ադրբեջանի զինհոսպիտալներում 60-80 վիրավոր զինծառայող կա, որոնց մասին տեղեկություններն ադրբեջանական կողմը թաքցնում է։ Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը հավաստիացրել է՝ պատժիչ գործողությունները շարունակվում են: «Շարունակվում են մեր կողմից համապատասխան գործողությունները, հակառակորդի իրականացրած ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու, դա ապացուցեցինք վերջին օրերին, հետագայում ևս կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի իրենք էլ գիտակցեն, որ եթե մեզ վրա կրակում են հեռահար միջոցներով, ապա մենք ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու և, հետևաբար, ևս կրակելու ենք հեռահար միջոցներով։ Իրենք կիրառել են Դ-30 համակարգ մինչև 11 կմ խորության վրա, անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կկիրառենք Դ-30, պետք լինի նաև 152 մմ տրամաչափի զինատեսակներ էլ կկիրառենք»,- ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ դա չեն թաքցնում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |