Հունաստանի նորընտիր խորհրդարանը վստահություն է հայտնել Ալեքսիս Ցիպրասին 8 հոկտեմբերի 2015 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի նորընտիր խորհրդարանը վստահություն է հայտնել Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը, նրան սատարել է 300 պատգամավորներից 155-ը, հայտնում է Lenta.ru-ն: Ցիպրասին վստահություն են հայտնել միայն կառավարության ձևավորման մասնակցած կուսակցությունների`«ՍԻՐԻԶԱ»-ի և «Անկախ հույների» պատգամավորները: Մյուս կուսակցությունները դեմ են քվեարկել: Այժմ կառավարությունն իրավունք ունի սկսել աշխատանքը, քանի որ մինչ այդ անհրաժեշտ էր ստանալ խորհրդարանի աջակցությունը` օրենսդրական գործունեության մասով: Խորհրդարանում բանավեճի ժամանակ Ցիպրասը հավաստիացրեց, որ կառավարությունը մտադիր է կատարել բոլոր համաձայնությունները վարկատուների հետ: Նա նաև խոստացել է լուծել բանկերի վերակապիտալիզացիայի հարցն ու աստիճանաբար «կերպարանափոխել Հունաստանը»: Բացի այդ, վարչապետը խոստացել է միջոցներ գտնել թեթևացնելու համար անապահով քաղաքացիների սոցիալական վիճակը, ինչպես նաև շարունակել բանակցությունները թեթևացնելու համար Հունաստանի պարտքային բեռը: Ալեքսիս Ցիպրասի գլխավորած «Սիրիզա ծայրահեղ ձախակողմյան ուժերի կոալիցիա» կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ արտահերթ խորհրդարանական ընտրություններում` առաջ անցնելով «Նոր ժողովրդավարության» պահպանողականներից ավելի քան 7 տոկոսային կետով: Մինչ ընտրությունը տարբերությունը նրանց միջև չնչին էր: Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ցիպրասի երդմնակալության արարողությունը վարչապետի պաշտոնում: Խորհրդարան է անցել նաև Ցիպրասի վաղեմի գործընկերը կոալիցիայում` «Անկախ հույներ» աջակողմյան կուսակցությունը, որը գլխավորում է Փանոս Կամմենոսը: Նախընտրական արշավի ժամանակ Ցիպրասն ամեն կերպ պաշտպանում էր վարկատուների հետ հուշագիր կնքելու իր որոշումը խիստ տնտեսման ծրագրի դիմաց, որով նախատեսվում է 86 մլրդ եվրո հատկացնել երկրին: Այդ գումարով պետք է մարվեն նախկին կառավարությունների պարտքերը: Փոխարենը վարկատուները պահանջել են կրճատել թոշակների և աշխատավարձերի ծախսերը, աշխատատեղերի նոր կրճատումներ անել պետհատվածում: Այդ միջոցներից մի քանիսն արդեն ընդունել է նախորդ խորհրդարանը, իսկ մինչ տարեվերջ Հունաստանը պետք է ընդունի ևս 150 օրենք բարեփոխումների իրականացման համար, այդ թվում 50 օրենքը նախապայման են հունական տնտեսության վարկավորումը շարունակելու համար: Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |