Վալերի Բուայե. Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգները ստիպված էին հանդուրժել թուրք ազգայնականների ժամանումը 8 հոկտեմբերի 2015 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն հոկտեմբերի 7-ին գրավոր հարցում է ուղղել արտգործնախարար Լորան Ֆաբիուսին` դժգոհություն և տարակուսանք հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Ստրասբուրգում ունեցած ազգայնական հավաքի կապակցությամբ: Հարցման տեքստը Բուայեն հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում: Մասնավորապես, տեքստում ասվում է, որ հոկտեմբերի 4-ին էրդողանին առաջարկել են, Բուայեի ձևակերպմամբ՝ «մարդու իրավունքների մայրաքաղաք Ստրասբուրգում» եվրոպաբնակ թուրքերի հետ էթնիկ-կրոնական մոտիվներով հանդիպում անցկացնել, որին ներկա է եղել մոտ 15 հազար համակիր: «Միլիոնավոր միացյալ ձայներ՝ ընդդեմ ահաբեկչության» խորագրով հանդիպմանը, ըստ կազմակերպիչների, մասնակցել են Ֆրանսիայից, Գերմանիայից, ինչպես նաև՝ Բելգիայից ու Շվեյցարիայից ժամանած քաղաքացիներ: «Հանդիպման առիթով, որի ընթացքում կանայք և տղամարդիկ առանձին են նստել դահլիճում, էրդողանը Եվրոպայի երկրներում ապրող թուրքերին կոչ է արել պահպանել իրենց մշակույթը՝ այդպիսով դիմակայելով ձուլմանը: Գրեթե երկու ժամ Էրդողանը իսլամական-ազգայնական բնույթի ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նաև ահաբեկչության թեմային՝ միևնույն ժամանակ չհիշատակելով «Իսլամական պետությանը»,- նշել է Բուայեն, գրում էArmenianGenocide100.org-ը: Այնուհետև պատգամավորը, ակնարկելով հայ համայնքի ներկայացուցիչներին, ընդգծել է. «1915 թվականի փախստականների ժառանգները, որոնք այժմ բնակվում են ֆրանսիական հողում, ստիպված էին համընդհանուր անտարբերության ֆոնին հանդուրժել ամբողջ Եվրոպայից թուրք ազգայնականների ժամանումը»: Հարցման վերջում Բուայեն հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիան առայսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս հնարավոր եղավ նման հանդիպման անցկացումը մեր երկրում: Կցանկանայի իմանալ նաև կառավարության դիրքորոշումը ֆրանս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,- ասված է հարցման տեքստում: Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ժամանելով Ստրասբուրգ, հանդիպել է թուրքական համայնքի հետ:Շենքի առջև, որտեղ ելույթ էր ունենում Էրդողանը, նաև բողոքի ցույց տեղի ունեցավ Էրդողանի դեմ, որին մասնակցեցին հազարավոր մարդիկ` քրդեր, թուրքեր, այլ ազգությունների ներկայացուցիչներ:Ակցիային մասնակցել են նաև հայ համայնքի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Հայորդի» երիտասարդական միության անդամները: Նրանք պահանջել են անհապաղ դադարեցնել ճնշումները` ներկայիս Թուրքիայի հանրապետությունում բնակվող հայերի նկատմամբ և վերջ տալ թուրք-քրդական բախումների ֆոնին հնչեցվող հակահայկական ռասիստական արտահայտություններին: Կարդացեք նաև.Հայերի, քրդերի և ալևիների համատեղ բողոքի ցույցը Ստրասբուրգում` Էրդողանի դեմ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում |