Ըստ Էրդողանի՝ Պուտինին զանգելն «անիմաստ է». ՆԱՏՕ-ն պատրաստ է զորք ուղարկել «Թուրքիային պաշտպանելու համար» 8 հոկտեմբերի 2015 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր չէ հեռաձայնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և քննարկել նրա հետ ավիամիջադեպերը, հայտնել է NTV հեռուստաալիքը: «Ես երկար զրուցել եմ Պուտինի հետ Մոսկվայում (սեպտեմբերի 22-ին): Մենք գիտենք, թե ինչ հաջորդեց դրան: Ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ Սիրիայում ռուսական զորքերի գործողության մեկնարկից հետո: Այդ խոսակցությունից հետո խախտվեց մեր օդային տարածքը: Այս պայմաններոuմ ես անմիաստ եմ համարում նոր հեռախոսազրույցը նրա հետ»,-ասել է նա լրագրողներին ինքնաթիռում` Ճապոնիա ուղևորվելիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: հոկտեմբերի 3-ին Թուրքիան հայտարարեց, որ ՌԴ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: Հաջորդ օրը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ևս մեկ անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 4-ին` վերջին 3 օրում երկրորդ անգամ: ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար: Մինչդեռ ՆԱՏՕ-ն պատրաստ է զորքեր ուղարկել Թուրքիա անհրաժեշտության դեպքում պաշտպանելու համար դաշնակցին հարավային ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: «Դաշինքն արդեն արձագանքել է, բարձրացնելով զորքերի տեղափոխման պատրաստականությունը»,-հավելել է նա: Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ում մշտապես հետևում են իրավիճակին Սիրիայում և քննարկում են Անկարայի հետ վերջինիս լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու անհրաժշետությունը: Նա նշել է, որ դաշինքը մտահոգված է Ռուսաստանի կողմից թևավոր հրթիռների կիրառմամբ: «Մոսկվան պետք է կենտրոնանա Սիրիայում ԻՊ դեմ պայքարի վրա, ոչ թե Բաշար Ասադին սատարելու»: Ավելի վաղ CNN-ը Պենտագոնում երկու աղբյուրի վրա հղումով հաղորդել է, որ Ռուսական զորքերը Սիրիայում կարող են օգտագործվել նախագահ Բաշար Ասադի ուժերին ցամաքից աջակցելու համար: Աղբյուրները նշում են, որ ռուսական զորքերն ավելի շատ զենք ունեն, քան դա հարկավոր է Լաթակիայի մոտ «Հմեյմիմ» ավիաբազան պաշտպանելու համար: Ըստ պարբերականի տվյալների, ռուսական խմբավորումն «ավելացնում է ցամաքային ակտիվությունն, աջակցելու համար «չափավոր» ընդդիմության, ոչ թե ԻՊ դեմ հարձակման պատրաստվող սիրիական բանակին: Նշվում է, որ Լաթակիա է տեղափոխվել ինքնագնաց հրետանային 6 կայանք: Սկզբում ենթադրվում էր, որ դրանք օգտագործվելու են նավահանգստի պաշտպանության համար, սակայն վերջերս դրանք տեսել են սիրիական տարածքի խորքում` Հոմսի և Իդլիբի միջև: Հայտնաբարվել է նաև ԲՄ-30 «Սմերչ» համազարկային կրակի 4 համալիր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |