€33 մլն-ի ներդրում՝ Արմավիրում աղբի վերամշակման գործարանի ստեղծմանը![]() 8 հոկտեմբերի 2015 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու €33 մլն արժողությամբ ներդրումային ծրագրին: Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կառավարությունն ընդունել է նաև հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում: Գործադիրը որոշել է Երկաթուղային կայարանի հարող տարածքում հանրապետության տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնների ախտահանման աշխատանքների կանոնակարգման նպատակով Տավուշի մարզի Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Այնտեղ կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց և կապահովվի մոտ 40 աշխատատեղ: Արդյունքում ՝գյուղատնտեսական վնասատուներով մթերք ՀՀ տարածք մուտք չի գործի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |