Վարչապետ. 2016-ին մայրության նպաստը պետբյուջեի վրա 4 մլրդ դրամի լրացուցիչ բեռ կավելացնի 8 հոկտեմբերի 2015 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեբմերի 8-ի նիստում հաստատվել է չաշխատող մայրերին նպաստ նշանակելու և վճարելու կարգը: 2016-ի հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ: Այսպիսով, կկարգավորվեն համապատասխան օրենքով սահմանված կարգով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները` ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս որոշմամբ 2016-ի պետբյուջեի վրա մոտ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելանում: Գործադիրը նաև ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշման համապատասխան կետը, որի համաձայն, 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: Սակայն, սակագնի բարձրացում 2015-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց: Կառավարությունը նախկինոմ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն անապահով ընտանիքներին անվճար կտրամադրվեն թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |