Գրաֆիտի՝ Երևանի մետրոյի գնացքի վրա. Դեպքը քննչականի վարույթում է![]() 8 հոկտեմբերի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Երևանի մետրոպոլիտենի գնացքի վրա գրաֆիտի էպատկերվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրին, որ դեպքը արձանագրվել է որպես գույքի դիտավորյալ ոչնչացում: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ հետաքննություն է կատարվել, և դրա արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Գրաֆիտիի մայրենի լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը՝ Նյու Յորքը, որի փողոցներում և հատկապես մետրոյում գրաֆիտիից ազատ պատեր դժվարությամբ կարելի է գտնել: Քաղաքի գրաֆիտիստները իրենց արվեստն ու ասելիքը շարժական ու ավելի մասսայական դարձնելու համար գրաֆիտի գրում են անգամ մետրոյի գնացքի վագոնների վրա, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ շրջում են քաղաքով: Փողոցային «արվեստը» արդեն զարգացման այն փուլում է, որ գրաֆիտիների ցուցահանդեսներ ու համաշխարհային ցանցեր են ստեղծվում: Գրաֆիտի գրողները բաժանվում են երկու խմբի՝ «բոմբերներ» և «սթայլերներ»: Առաջիններն աշխատում են մեծ խմբով և կարճ ժամանակում: Կարող են հավաքվել հինգ հոգով, հինգ րոպեում նկարել, ասենք, մի քանի պատերի վրա և ցրվել, իսկ սթայլերները կարևորում են գրաֆիտիի բարձրորակությունը, ամեն ստեղծագործության վրա աշխատում են մի քանի ժամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |