Աղբյուր․Facebook-ը պատրաստվում է ընդլայնել «Հավանել» կոճակը![]() 8 հոկտեմբերի 2015 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Facebook սոցիալական ցանցը կսկսի Reactions («Արձագանքներ») նոր ֆունկցիայի փորձարկումը, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան առավել հստակ արտահայտել իրենց էմոցիաները ժապավենում հայտնված նյութերի ու գրառումների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Engadget-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Reactions ֆունկցիան կարելի է նկարագրել որպես «Հավանել» կոճակի կատարելագործված տարբերակ։ Նախնական տվյալներով, բոլորին լավ հայտնի «լայքի» խորհրդանիշի կողքին կհայտնվի սմայլերի խումբ, որոնք արտահայտում են սեր, ծիծաղ, ժպիտ, տխրություն, զարմանք և զայրույթ։ Վերջին էմոցիան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի երկար սպասված «Չհավանել» կոճակին։ Գովազդի մենեջերում ֆեյսբուքյան բոլոր գրառումների տակ նշումները կհաշվարկվեն որպես սովորական «լայքեր»։ Նոր ֆունկցիան, ըստ աղբյուրի, կսկսեն փորձարկել հոկտեմբերի 9-ից։ Սկզբնական շրջանում «արձագանքները» հասանելի կլինեն միայն Իսպանիայի և Իռլանդիայի օգտատերերին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |