ՀՀ-ում կալանավորների և դատապարտյալների հսկողության էլեկտրոնային մոնիտորինգ կփորձարկվի![]() 9 հոկտեմբերի 2015 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության շրջանակում կիրառվելու է կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ հսկողության այլընտրանքային միջոցներից էլեկտրոնային մոնիտորինգը, որը ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների միջոցով անձի տեղաշարժի հսկողությունն է: Այս մասին լրագրողներին հայտնել է Եպրովայի խորհրդի Երևանյան գրասենյակի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը: Նրա խոսքով՝ կան էլեկտրոնային մոնիտորինգի տարբեր եղանակներ` հատուկ սարքերի միջոցով հսկում են անձի ամբողջ տեղաշարժը, կամ տնային կալանքի դեպքում անձի գտնվելը մշտական բնակության վայրում օրվա որոշակի ժամերին, գրում է Panorama.am-ը: «Մենք պետք է ընտրենք, թե Հայաստանի դեպքում էլեկտրոնային մոնիտորինգի որ եղանակն է ավելի նպատակահարմար և կիրառելի», - նկատել է Խեմչյանը: Հոկտեմբերի 9-ին «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի կողմից կազմակերպվել է սեմինար՝ դատավորների, դատախազների, փաստաբանների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է, ըստ նրա, ներկայացնել էլեկտրոնային մոնիտորիգնի վերաբերյալ եվրոպական երկրների փորձը և մասնագետների օգնությամբ պարզել, թե էլեկտրոնային մոնիտորինգի որ տարբերակն ընտրել Հայաստանի համար: Խեմչյանը հայտնել է, որ ծրագրի շրջանակում առաջիկայում վարձակալական հիմունքներով ձեռք են բերելու սարքավորում՝ փորձարկելու մինչև ծրագրի ավարտը: «Հույս ունենք մինչ ծրագրի ավարտը կունենանք համապատասխան օրենսդրություն և ծրագրի ավարտից հետո կկարողանանք արդեն հիմնական հիմունքներով իրականացնել էլեկտրոնային մոնիտորինգը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ եվրոպական շատ երկրներում էլեկտրոնային մոնիտորինգն ապացուցել է իր արդյունավետությունը: հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանն իր հերթին ասել է, որ այս փուլում իրենց նպատակն է տեսնել, թե ինչքանով է արդյունավետ գործում համակարգը, այնուհետև նոր ավելի լայնածավալ դարձնել: «Այսօր բավարար օրենսդրական դաշտ չկա ծրագրի իրագործման համար: Այդ իսկ պատճառով այսօր ծրագրի շրջանակներում եղած օրենսդրական դաշտի սահմաններում փորձնական ծրագիր ներմուծելով՝ ուզում ենք տեսնել, թե որոնք են այն դասերը, որոնք պետք է քաղել և դրա հիման վրա փոխել օրենսդրությունը», - պարզաբանել է նա: «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |