Twitter-ում հայտնվել է վեբ-ինտերֆեյսով տեսանյութերի ներբեռնման գործառույթ 9 հոկտեմբերի 2015 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունն այսուհետ վեբ-ինտերֆեյսով տեսանյութեր ներբեռնելու գործառույթ կունենա: Ինչպես հայտնել են հեղինակները, տեսահոլովակների առավելագույն տևողությունը համակարգչի բրաուզերի միջոցով 30 վայրկյան է, իսկ կրճատման ներկառուցված գործիքը թույլ է տալիս ընտրել տեսագրության անհրաժեշտ հատվածը: Նման սահմանափակում է գործում նաև բջջայինների օգտատերերի համար: Twitter-ի բջջային հավելվածներում տեսանյութ տեղադրելու հնարավորություն հայտնվել էր դեռևս 2014-ի ձմռանը: Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ միջոցառմանը Twitter-ի ներկայացուցիչները հավելել են, որ շուտով միկրոբլոգերի հարթակը կունենա GIF-անիմացիաների գեներատոր և ավելի սերտ ինտեգրված կլինի Periscope տեսահեռարձակումների ծառայության հետ: Amplify ծրագրի շրջանակում Twitter-ի թիմը ներկայացրել է նաև կոնտենտի մոնետիզացման նոր հնարավորությունը: Այժմ հաղորդագրության մեջ ներկառուցված տեսանյութի վերարտադրությունից առաջ կարող են ցուցադրվել 6-վայրկյանանոց գովազդային հոլովակներ: Գործընկեր տարածողները կստանան գովազդից ստացված շահույթի 70%-ը, այն դեպքում, երբ YouTube-ում և Facebook-ում հեղինակներին մնում է շահույթի միայն 55%-ը: Նոր գործառույթը ցանկացել են փորձարկել Wall Street Journal-ը, Buzzfeed-ը, Aol-ը, Fox-ը, MTV-ին, Time-ը, People-ը, IGN-ը, National Geographic-ը և այլ խոշոր ընկերություններ: Հոկտեմբերի 6-ին Twitter միկրոբլոգերի ծառայության հիմնադիրներից մեկը Ջեկ Դորսին պաշտոնապես նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն: Այդ մասին նա հայտնել է իր կայքում տեղադրված թվիթերի շարքում: Ընկերության գործադիր տնօրեն կմնա Ադամ Բեյնը: Twitter-ի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հեռացավ պաշտոնից 2015-ի հուլիսի 1-ին, սակայն մնում է ընկերության տնօրենների խորհրդում: Մինչ հատուկ հանձնաժողովը որոնում էր ռեսուրսի նոր տնօրենի, Twitter-ը ժամանակավորապես գլխավորում էր Ջեկ Դորսին: Դորսիի նշանակումից հետո միկրոբլոգերի ծառայությունում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Սկզբից նոր ղեկավարությունը խոստացավ մտածել հրապարակված թվիթերի խմբագրման գործառույթ ավելացնելու վերաբերյալ Քիմ Քարդաշյանի առաջարկի վրա: Այնուհետև վերացվեց նիշերի սահմանափակումը անձնական հաղորդագրություններում, իսկ հիմա հայտնի դարձավ հարցումների գործառույթի փորձարկման մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |