«Ալյանս» ավիաընկերությունը կաշխատի ՀՀ-ում 2016-ից. Պլանավորում են թռիչքներ 3 ուղղությամբ 9 հոկտեմբերի 2015 - 13:38 AMT PanARMENIAN.Net - «Ալյանս» ավիաընկերությունը Հայաստանում կսկսի ավիափոխադրումներ իրականացնել 2016-ի մարտից: Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է ընկերության հիմնադիր և տնօրեն Արարատ Սարգսյանը։ «Լիզինգի գծով ձեռք են բերվել Sukhoi Superjet — 100 (SSJ-100) երկու ինքնաթիռ, որոնք գտնվում են մերձմոսկովյան Ժուկովսկում։ Մինչև 2017-ը նախատեսվում է պարկի թիվը հասցնել մինչև 6 ինքնաթիռի։ Ավիաընկերությունը ենթադրում է թռիչքները սկսել 2016-ի մարտի 27–ից», - ասել է Սարգսյանը, հաղորդում է «Sputnik-Արմենիա»-ն: Նրա խոսքով` ընկերության անձնակազմում արդեն 14 աշխատող կա, որոնք նախկինում (ինչպես նաև Սարգսյանը) աշխատել են «Արմավիա» ավիաընկերությունում։ «Ես երկու օր առաջ արտոնագիր եմ ստացել Քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունից (ՔԱՊՎ) և հիմա զբաղված եմ IKAO–ում անդամակցություն ձեռք բերելով` թռիչքները սկսելու հնարավորություն ունենալու համար», - հավելել է նա: Սարգսյանը նաև նշել, որ սկզբից ընկերությունը պլանավորում է ավիափոխադրումներ իրականացնել երեք ուղղությամբ` Երևան–Մոսկվա, Երևան–Բեյրութ, Երևան–Թեհրան։ Հետագայում ավիաընկերությունը մտադիր է երթուղիներ բացել նաև Ռուսաստանի այլ քաղաքներ և Աշգաբադ։ Նրա խոսքով` Superjet–ի սպասարկումն ավելի էժան կլինի, քան Aerobus–ի, որ թույլ կտա անցկացնել ավելի ճկուն գնային քաղաքականություն։ Սարգսյանի խոսքով` ընկերությունը բացվել է 2014-ին։ Նա չի անվանել ընկերության ներդրողներին` նշելով միայն, որ նրանք Ռուսաստանից են։ 2013-ին Հայաստանի կառավարությունը ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարություն հաստատեց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն 3 հայկական ավիաընկերության գործունեություն։ Ազատականացման ռազմավարությունը հաստատել է «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրա հաստատմամբ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել մեր երկրում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |