Թուրքական բանակի տեսչական խումբը հոկտեմբերին կայցելի ՀՀ 9 հոկտեմբերի 2015 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան միջազգային համաձայնագրի շրջանակում Հայաստան զինվորներ է ուղարկելու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Զինծառայողները Հայաստան են գալու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում, գրում է Tert.am-ը: Նրանք Հայաստանում մնալու են 3 օր՝ հոկտեմբերի 11-14-ը։ «Թուրքական վերահսկող խմբի կազմում ներառվելու է զինծառայող նաև Սլովակիայից։ Հոկտեմբերի 14-ին խումբը կվերադառնա Թուրքիա»,-ասված է հաղորդագրության մեջ։ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը և սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը: Հայաստանը ԵՍԶՈՒ-ն դիտարկում է, որպես Եվրոպական կայունության և անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Ի տարբերություն ԵԱՀԿ սպառազինությունների վերահսկման այլ ռեժիմների, պայմանագիրը, իրենից ներկայացնելով իրավական առումով պարտադիր փաստաթուղթ, պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ: Հայաստանը յուրաքանչյուր տարի պարտավորվում է ընդունել իր Զինված ուժերի չորս տեսչական ստուգումներ: Մինչ օրս իրականացված տեսչական ստուգումների արդյունքներով երբևէ չի գրանցվել ՀՀ կողմից պայմանագրի խախտման որևէ դեպք: Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում`Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում և այլ երկրներում, ինչպես նաև մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում և այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |