ՀՀ որոշ մարզերում ցրտահարություն է սպասվում. ԳՆ հորդորում է ավարտել բերքահավաքը![]() 9 հոկտեմբերի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Սպասվող ցրտահարության հետ կապված ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել: Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում 0-ից ցածր ջերմաստիճան է սպասվում` -2 +4, -1 +3: Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ պայմանավորված եղանակի պարզեցմամբ ու հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ՝ գիշերային ժամերին սպասում ենք ջերմաստիճանի անկում՝ 4-5 աստիճանով, տեղեկացրել է ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ լեռնային մի շարք շրջաններում կա ցրտահարության վտանգ։ «Խոսքը հիմնականում վերաբերում է Շիրակին, Լոռվա մարզին, Արագածոտնի լեռներին, Կոտայքի լեռնային շրջաններին և Գեղարքունիքին։ Այստեղ առանձին շրջաններում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում՝ -2-ից -3 աստիճան։ Հատկապես խոցելի կլինեն Շիրակի մարզում՝ Աշոցքի ու Ամասիայի հատվածը, Արթիկ, Մարալիկ հատվածը և հարակից գյուղերը։ Լոռվա մարզում՝ Տաշիրը, Ստեփանավանը և հարակից տարածքները, Արագածոտնի մարզում՝ Ապարանը և հարակից գյուղերը, Կոտայքի մարզում՝ Հրազդանը և հարակից գյուղերը և Գեղարքունիքի մարզում՝ Գավառը, Վարդենիսը և դրա հարակից գյուղերը», - ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում։ Օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |