Today's Zaman-ի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է Twitter-ում Էրդողանին վիրավորելու համար10 հոկտեմբերի 2015 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի առաջատար անգլալեզու Today's Zaman թերթի գլխավոր խմբագիրը Բյուլենթ Քենեշը: Նրան մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա համախոհներին Twitter-ում վիրավորելու համար: Այս մասին ասվում է թերթի կայքում: Նրան ձերբակալել են հենց աշխատավայրում: Լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք դրվագներով, նաև 2 հայց է ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջով: Լրագրողի դեմ հարուցված գործի շրջանակում քննություն է սկսվել 6 ուղղությամբ` Էրդողանի, նրա խորհրդականների և կառավարության անդամների, ըստ տուժածների, անհիմն զրպարտանքի համար: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կառավարությունը փորձում է ահաբեկել անկախ ԶԼՄ-ներին և սահմանափակել խոսքի ազատությունը: Արդարադատությունը չարաշահելու դեպքերը կապված այդ խնդրի լուծման հետ ավելացել են, ասվում է թերթի խմբագրականում, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ Sözcü daily պարբերականի 2 լրագրող մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 1 տարվա ազատազրկման Էրդողանին և նրա կուսակիցներն վիրավորելու համար: 2014-ին հարյուրավոր մարդիկ, հիմնականում «հայտնի մտավորականներ, լրագրողներ ու քաղաքացիներ», կանգնել en դատարանի առջև Թուրքիայի ՔՕ 299 հոդվածով, որը հաճախ է օգտագործվում նախագահին վիրավորելու համար մեղադրանք ներկայացնելիս: Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չկարողացավ և ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել: Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը: Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |