Երկրորդ Մատենադարանը կբացվի Արցախում մինչև հոկտեմբերի վերջ![]() 10 հոկտեմբերի 2015 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում արդեն պատրաստ է հայկական երկրորդ Մատենադարանի շենքը, և այն Գանձասարի վանքի հարակից տարածքում կբացվի մինչև հոկտեմբերի վերջ: Այս մասին տեղեկացրել է Արցախում Մատենադարանի շենքի կառուցման հովանավոր, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի տնօրեն Գաբրեիլ Ջամբարջին (Ջամբարջյան), նշելով, որ բացման օրվա մասին կհայտարարվի նախօրոք: Նախաձեռնելով Արցախում հայկական երկրորդ Մատենադարանի հիմնումը` «Փյունիկ» հիմնադրամը նպատակ է ունեցել հայկական հնագույն բնակավայրում հավաքել և ցուցադրել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում պահված բոլոր ձեռագրերը, որոնք ստեղծվել են Արցախում, մասնավորապես` Գանձասար վանական համալիրում, որը եղել է հայկական հնագույն գրչության կենտրոններից: «Պատահական չէ ընտրված վայրը` Գանձասարը, որտեղ կառուցվել է շենքը և որտեղ գործելու է Մատենադարանը», - ասել է Ջամբարջին՝ հավելելով, որ դարավոր պատմություն ունեցող այդ համալիրում հայկական կարևորագույն նման կենտրոնի բացումը և նույն կենտրոնում ստեղծված հնագույն ձեռագրերի ցուցադրումը ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելու է, որ Արցախը հայկական հող է, գրում է Arevelk.am-ը: «Փյունիկ» հիմնադրամը Գանձասարի Մատենադարանի շինարարության համար հատկացրել է 269 մլն. դրամ, ինչպես նաև հիմնադրամի տնօրենը նշել է, որ «Փյունիկը» պատրաստ է հետագայում նաև բոլոր միջոցներով աջակցել Մատենադարանի աշխատանքներին: Գանձասարի Մատենադարանի ճարտարապետական աշխատանքների խորհրդատուն Արթուր Մեսչյանն է եղել, փորձ է արվել որոշ նմանություններ պահպանել Երևանի Մատենադարանի համալիրի ճարտարապետությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |