Լուկաշենկոն 5-րդ անգամ վերընտրվել է Բելառուսի նախագահի պաշտոնում![]() 12 հոկտեմբերի 2015 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է նախագահի պաշտոնում` հավաքելով ընտրողների քվեների 83,49%-ը, հայտարարել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան: «Ընդհանուր առմամբ Լուկաշենկոն հավաքել է ձայների 83,49%-ը»,-ասել է Երմոշինան: Լավագույն ցուցանիշը Լուկաշենկոն գրանցել է Մոգիլևովի մարզում, որտեղ նրա օգտին է քվեարկել ընտրողների 88,29%-ը, ամենավատ ցուցանիշը` Մինսկում, որտեղ նա հավաքել է ձայների 65,58%-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Երմոշինայի, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, «Ճիշտը խոսիր» ընդդիմադիր շարժման ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը հավաքել է ձայների 4,42%-ը, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը` 3,32%, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը` 1,67%: Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6,4%-ը: ԿԸՀ հրապարակած տվյալները չեն ներառում արտերկրում քվեարկության արդյունքները: Մինչդեռ ընդդիմադիրները` նախագահության նախկին թեկնածուներ Նիկոլայ Ստանկևիչն ու Վլադիմիր Նեկլյաևը, ինչպես նաև Միացյալ քաղաքացիական կուսակցության առաջնորդ Անատոլի Լեբեդկոն, հայտարարել են, որ չեն ճանաչում հոկտեմբերի 10-ին կայացած ընտրությունների արդյունքները: Բելառուսի նախագահի ընտրություններն անցել են ըստ երկրի օրենսդրության և ժողովրդավարական սկզբունքների, եղել են թափանցիկ և մրցունակ, հայտարարել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար, ԱՊՀ Գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը: Արևմուտքի դիտորդների կարծիքները դեռ հայտնի չեն: Լուկաշենկոն ընտրվում է Բելառուսի նախագահի պաշտոնում արդեն 5-րդ անգամ անընդմեջ 1994-ից սկսած: Լուկաշենկոյի գրանցած ցուցանիշը լավագույնն է 5 ընտրարշավներից, որոնց նա մասնակցել է: 1994-ին նա հավաքել է 80,6% ընտրությունների 2-րդ փուլում, 2001-ին` 75,65%, 2006-ին` 83,0%, 2010-ին` 79,65%: 1996 թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքում նախագահության 5-ամյա ժամկետի հաշվարկը նորից սկսվեց, իսկ 2004-ին հանրաքվեով վերացվեց նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամկետային սահմանափակումը: Նրա հաղթանակն, ըստ փորձագետների, ավելի քան կանխատեսելի էր: Ըստ ՄՊՀ Ուկրաինագիտության և բելառուսագիտության կենտրոնի փոխտնօրեն Բոգդան Բեզպալկոյի, այս ընտրությունների միակ տարբերությունը նախորդներից այն է, որ Արևմուտքի արձագանքը կարող է ավելի բարեհաճ լինել: ԵՄ-ն, օրինակ, արդեն ակնարկել է, որ պատրաստ է թուլացնել Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |