Հայ գործարարներն Իրանում կուսումնասիրեն գործակցության զարգացման հեռանկարները![]() 12 հոկտեմբերի 2015 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հայկական 40 ընկերության ներկայացուցիչների պատվիրակությունը կայցելի Իրան ուսումնասիրելու համար երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման հեռանկարները: Այդ մասին, ըստ Tehran Times-ի, հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ հանդիպմանը: Պատվիրակության այցը տեղի կունենա նոյեմբերի 9-ին: Պատվիրակության կազմում կլինեն բանկային և ֆինանսական ոլորտների, ՏՏ ձեռնարկությունների, գյուղոլորտի, արդյունաբերության և ոսկերչական ձեռնարկությունների ներկայացուցիչներ: «Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից»,-ասել է Թումանյանն` ընդգծելով, որ Երևանը կամրապնդի կապերը Թեհրանի հետ, հայտնում է Tehran Times-ը: Դեսպան Թումանյանը կարևորել է Իրանի առևտրի պալատի դերը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումային ծրագրերի իրականացման գործում և նշել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, ինչպես նաև Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո, նոր հնարավորություններ են ստեղծվել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ջալալալփուրն իր հերթին կարևորել է իրավաբանական խոչընդոտների հաղթահարումը երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցոմ: Մոհսեն Ջալալփուրը կարևորել է հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություների հետագա զարգացումն ու առավել խորացումը՝ ընդգծելով, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությամբ: Ըստ Իրանի վիճակագրական ծառայության, Հայաստանը 6 ամսվա տվյալներով 23-րդն է ոչ նավթային ոլորտներում ներմուծման ծավալով: Իրանական ոչ նավթային արտահանումը Հայաստան կազմել է 63,8 մլն դոլար, ներմուծումը Հայաստանից` 5,4 մլն դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |