ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 մլն դրամ է նվիրաբերել «Օրրանի» 10-րդ բարեգործական ընթրիքի շրջանակում![]() 12 հոկտեմբերի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 10-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման նպատակն էր դրամական միջոցներ հայթայթել՝ Երևանի և Վանաձորի կենտրոններ այցելող մոտ 200 կարիքավոր երեխայի և միայնակ ավելի քան 90 տարեցի սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական, մշակութային համալիր ծառայություններ մատուցելու համար: Այս տարվա ընթրիքը եղել է հոբելյանական. լրացել է «Օրրանի» գործունեության 15-ամյակը: Ամեն տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր զգալի ներդրումն է ունենում ընթրիքի նպատակի իրագործման հարցում: 2006-ից մինչ այժմ ընկերությունն «Օրրանի» ծրագրերի իրականացման նպատակով կատարել է ավելի քան 331 միլիոն դրամի ներդրում: 2015-ի ընթրիքի ընթացքում ընդհանուր առմամբ հավաքվել է 74 մլն դրամ, որից 50 մլն դրամը նվիրաբերել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, և ևս 2 մլն 840.000 դրամ` Յիրիկյանների ընտանիքը: «Ողջունում եմ իր առջև չափազանց բարդ խնդիր դրած և համարձակ լուծումներ առաջարկող այս կազմակերպության նախաձեռնությունները, որոնց նպատակն է Հայաստանում խոցելի խմբերի երեխաներին և տարեցներին մշտապես հոգածության կենտրոնում պահելը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Բարեգործական ճաշին մասնակցել են «Օրրանի»՝ տարբեր երկրներից ժամանած և հայաստանաբնակ բարեկամները: Հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած երեկոյի ընթացքում մատուցվել են տարբեր ազգերի խոհանոցների խորտիկներ, կազմակերպվել են ավանդական դարձած կենդանի աճուրդ և բարեգործական վիճակախաղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |