Գերմանացի քաղգործիչ. Անկարայի պայթյուններն իշխանության սադրանքն են![]() 13 հոկտեմբերի 2015 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն Անկարայում տեղի ունեցած պայթյունները վերագրել է իշխանություններին: Թուրքական «Taraf» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Օզդեմիրը նշել է, որ պայթյունները կազմակերպվել են իշխանության կողմից՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների նորմալ ընթացքը խանգարելու և ընտրությունների նախաշեմին երկրում քաոս առաջացնելու նպատակով: «Ինչպես երևում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն նորմալ և արդար ընտությունների կազմակերպումը»,- ասել է նա՝ նշելով, որ ընտրությունների կանոնավոր ընթացքի դեպքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և Էրդողանը կրկին չեն կարողանալու խորհրդարանում մեծամասնություն ապահովել: Օզդեմիրը Եվրամիությանը կոչ է արել՝ դադարեցնել Թուրքիայի հետ ընթացող բանակցությունները: «Ցանկացած համաձայնություն կարող է տպավորություն ստեղծել, թե Էրդողանը մեզ համար նորմալ զրուցակից է: Նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ մենք պետք է խուսափենք այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես աջակցություն Էրդողանին: Ընտրություններում հավանական պարտության դեպքում սեփական սխալների համար պատասխան տալու անհրաժեշտության վախից իր սեփական երկրում քաոս առաջացնող ղեկավարը չի կարող վստահելի գործընկեր լինել», - ասել է նա: Գերմանացի քաղաքական գործիչը նշել է նաև, որ ով էլ լինի Անկարայի պայթյունների կազմակերպիչը, դրա անմիջական թիրախը եղել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ- HDP) կուսակցությունները, որոնք ևս ներկա են եղել Անկարայի խաղաղ ցույցին: Գերմանացի քաղաքական գործիչը նշել է նաև, որ ով էլ լինի Անկարայի պայթյունների կազմակերպիչը, դրա անմիջական թիրախը եղել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ- HDP) կուսակցությունները, որոնք ևս ներկա են եղել Անկարայի խաղաղ ցույցին: 97 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը: Իշխանությունները որպես կազմակերպիչ կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների: Պայթյունների պատճառով Թուրքիայում 3 օրով կասեցվել է նախընտրական արշավը: Հոկտեմբերի 10-ին ՔԱԿ ղեկավարությունը հրամայել է իր գրոհայիններին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները մինչև նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայտարարությունն արվեց Անկարայում բազմաթիվ կյանքեր խլած ահաբեկչական գործողությունից հետո: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |