Սիրիական ընդդիմությունն ու քրդերը դաշինք են կազմել13 հոկտեմբերի 2015 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունն ու քրդերը դաշինք են կնքել` «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար, հայտնել է Reuters-ը: Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդակաան ուժեր» անվանումը: Դաշինքի կազմում միավորվել են Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրիստոնյա ասորիների ուժերը, ինչպես նաև Սիրիական արաբական կոալիցիան, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության միավորված ստորաբաժանումները: Որպես հիմնական թիրախ հայտարարված է պայքարը ԻՊ դեմ: Առաջիկայում պետք է գրոհ սկսվի Ռաքքայի ուղղությամբ, որը համարվում է իսլամիստների փաստացի մայրաքաղաքը: Գրոհելու են արաբական կազմավորումները, իսկ քրդերը ապահովելու են պաշտպանությունը, հայտնում է Լենտա.ռու-ն: Մինչդեռ քրդերը խոստացել են մի քանի շաբաթում գրավել Ռաքքան: Քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատների հրամանատար Սիփան Համոն հայտնել է, որ իրենք բանակցում են ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հետ գրոհի իրականացման ժամկետը համաձայնեցնելու վերաբերյալ: ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը հոկտեմբերի 9-ին Լոնդոնում կայացած ճեպազրույցում հայտարարեց, որ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հիմնովին վերանայել սիրիացի ապստամբներին աջակցելու ծրագիրը: Ըստ Քարթերի, այդ հարցի շուրջ առաջարկներն առաջիկայում կներկայացնի նախագահ Օբաման: ԱՄՆ-ն այլևս չի հավաքագրի չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին հետագայում նրանց Հորդանանում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում վարժեցնելու համար, հայտնել է պարբերականին ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը, որը սակայն չի ցանկացել նշել անունը: Ըստ նրա, փոխարենը ԱՄՆ-ն փոքր ուսումնական կենտրոն կստեղծի Թուրքիայում, որըեղ կվարժեցվեն սիրիական ընդդիմության խմբերի առաջնորդները` հիմնականում օպերատիվ գործողությունների: Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |