Հայ պատանի մարզիկները՝ սամբոյի ԱԱ-ում. 2 արծաթ, 3 բրոնզ13 հոկտեմբերի 2015 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներն ավարտել են մրցելույթները՝ նվաճելով երեք բրանզե և երկու արծաթե մեդալ: Բրոնզե մեդալների են արժանացել 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը, 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան: Էդմոն Մանուկյանը (48 կգ) և Դանիել Գաբրիելյանը (60կգ) պարտվել էին միայն եզրափակիչ գոտեմարտերում և վաստակել արծաթե մեդալներ: Ռիգայի առաջնությանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ուղարկել է 13 մարզիկ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կայացել են հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար պայքարեցին 4 տասնյակ պետության մարզիկներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |