Ցեղասպանագետների կոչը Գերմանիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը13 հոկտեմբերի 2015 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը» (International Association of Genocide Scholars (IAGS)) նամակներ է հղել Գերմանիայի Բունդեստագի (խորհրդարան) նախագահին, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ իշխող երկու կուսակցությունների՝ Քրիստոնյա-դեմոկրատների միության եւ Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահներին՝ կոչ անելով արագացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման գործընթացը Գերմանիայի խորհրդարանում: 1997-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010-ին ստացել ՀՀ նախագահի` Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ: Նամակները ստորագրած ցեղասպանագետները, մասնավորապես, գրել են. «Մենք կոչ ենք անում գերմանացի օրենսդիրներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պաշտոնական տեսք տալ Բունդեստագի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ապրիլի 24-ին հնչեցրած այն իրավական դիրքորոշումներին, որոնք ճանաչում են հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը»: Նամակների հեղինակները նշում են, որ հավատացած են, թե Գերմանիայի առաջնորդները կօգնեն Թուրքիային հաղթահարելու իր դժվարությունները պատմական հիշողության հետ առերեսման հարցում, գրում է Panorama.am-ը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8-12-ը հյուրընկալել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»: Հեղինակավոր այս գիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ էր թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, 100-րդ տարելիցի տեսանկյունից: Գիտաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվել ու նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին: Գիտաժողովին մասնակցել են ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |