ՀԵՑ-ի գնորդը ստանձնել է նոր պարտավորություններ. Դրանց թվում է տեխնոլոգիական կորուստների նվազեցումը![]() 13 հոկտեմբերի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո բավականաչափ ընդլայնվել են։ Գնորդ ընկերությունը նախկինից բացի, ստանձնել է նաև նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար, հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Սեպտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՈ» ընկերությունն ավարտել են Հայաստանում էնորգոակտիվների առք-վաճառքի գործընթացը:Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, «Տաշիրը» ձեռք կբերի «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Կառավարությունն արդեն հաստատել է գործարքը. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաճառքը թույլ է տվել: Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2%-ով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առևտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։ Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը և էներգետիկայի համակարգը։ Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100% վճարումներ՝ արտադրողներին և ծառայություն մատուցողներին։ Ինչպես հայտնի է, ֆինանսական դժվարությունների հետևանքով, վերջին շրջանում նախկին սեփականատերը ի վիճակի չէր լինում ժամանակին և ամբողջությամբ կատարել այդ պայմանը։ Մի բան, ինչը խնդիրներ էր ստեղծում արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների համար։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ապագա պլաններում է ՀԵՑ ֆինանսական գործունեության օպտիմիզացման, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման ուժեղացման նպատակով հակաճգնաժամային ծրագրի ընդունումն ու բաշխիչ ցանցերի սարքավորումների արդիականացումն է: «Հայաստաննի հանրապետության բնակչության աջակցության նպատակով որոշում է ընդունվել անձնական հաշիվներից Հայաստանի կառավարության հետ համատեղ հատուցել բարձրացված և մինչև օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը հետագա մեկ տարվա ընթացքում», - ասել է նա: ![]() ![]() #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |