Էրոս Ռամազոտին 2016-ի ապրիլին Երևանում համերգ կտա![]() 13 հոկտեմբերի 2015 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Իտալացի հանյտնի երգիչ և կոմպոզիտորԷրոս ՌամազոտինPerfetto-2016 համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ է տալու նաև Երևանում: Համերգի կազմակերպիչ Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերություններից հայտնում են, որ համերգը կայանալու է 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, գրում է Panoram.am-ը: Այս շրջագայությամբ երգիչը մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը, որը ներառում է 15 ստեղծագործություն: Համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի Իտալիայում: Ընդհանուր առմամբ, շրջագայության ընթացքում երգիչը 34 համերգ կտա: 1984-ից ի վեր Ռամազոտին իր երկրպագուների դատին է հանձնել 11 ստուդիական ալբոմ, 2 հավաքածու, 3 համերգային ալբոմ, ինչպես նաև 35 սինգլ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել եվրոպական ու հարավամերիկյան շատ երկրների երաժշտական հիթ շքերթներում։ Ընդհանուր առմամբ, Ռամազոտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է 40 մլն ձայնագրություն։ Տաղանդավոր իտալացին զուգերգեր է կատարել համաշխարհային մակարդակի այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Շերը, Թինա Թյորները, Անդրեա Բոչելին, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Լուչիանո Պավարոտին, Ռիկի Մարտինը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |