Ջեյսոն Բասմաջյանը նշանակվել է իտալական Cerruti 1881 ընկերության կրեատիվ տնօրեն14 հոկտեմբերի 2015 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դիզայներ Ջեյսոն Բասմաջյանը նշանակվել է իտալական Cerruti 1881 ընկերության կրեատիվ տնօրեն: Ինչպես գրում է The Telegraph-ը, մինչ այդ Բասմաջյանը մի քանի անգամ եղել է տղամարդկանց հագուստի Gieves & Hawkes ընկերության կրեատիվ տնօրեն: Gieves & Hawkes-ը պատկանում է չինական Trinity ընկերությունների խմբին: Բասմաջյանը 1990-ականներին համագործակցել է Giorgio Armani-ի հետ, իսկ հետո տեղափոխվել է Calvin Klein, որտեղ ղեկավարել է կրեատիվ թիմն ու հետևել է արտադրության որակին: 1999-ին նա դարձավ «պրետ ա պորտե» գծի տնօրեն Donna Karan-ում, իսկ մի քանի տարի անց դարձավ ST Dupont-ի կրեատիվ տնօրեն և հետևում էր առօրյա հագուստի արտադրությանը: 2007-ին Բասմաջյանը սկսեց համագործակցել Brioni նորաձևության տան հետ, իսկ 2012-ին` միացավ Trinity-ին: Cerruti 1881-ը Cerruti նորաձևության տան բրենդերից մեկն է, որը հիմնել է իտալացի Նինո Չերուտտին: Ընկերությունը պատկանում է չինական Chinois Trinity ընկերությանը և մասնագիտանում է հագուստի արտադրության ոլորտում, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, թողարկում է նաև աքսեսուարներ և օծանելիք: Photo: Gieves & Hawkes Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |