Միջազգային կառույցները հրավիրվել են դիտարկելու ՀՀ սահմանադրական հանրաքվեն14 հոկտեմբերի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առավել բաց, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի անունից դիտորդության առաքելությունը անցկացնելու հրավերներ է ուղարկելմիջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներին: Հրավերները ուղարկվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կաներվային և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին՝ հրավիրելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ դիտարկելու Հայաստանում անցկացվելիք հանրաքվեն: Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |