«ՎիմպելԿոմ»-ը պատրաստվում է ամրապնդել «ԱրմենՏելի» առանց այն էլ բավական հզոր դիրքերը 6 նոյեմբերի 2006 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Հունական ՕTE ընկերության եւ «ՎիմպելԿոմ»-ի միջեւ` «ԱրմենՏել» հայական հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը հայտարարել է. «Մենք ուրախ ենք հայտնել այս համաձայնագրի ստորագրման մասին, որը մեզ հնարավորություն կտա գործողություններ սկսել Հայաստանում` ԱՊՀ երկրներից վեցերորդում, որտեղ մեր ընկերությունը կապի ծառայություններ է տրամադրելու: Զբաղեցնելով Հայաստանի բջջային շուկայի մոտ 40 տոկոսը` «ԱրմենՏել» ընկերությունը բավականին ուժեղ դիրքեր ունի, որոնք մենք պատրաստվում ենք ավելի ամրապնդել»:«ՎիմպելԿոմ» ԲԲԸ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի արժեքը կազմում է 341,9 մլն. եվրո գումարած 40 մլն եվրո` ընկերության մաքուր պարտքի եւ պարտավորությունների տեսքով: Գործարքի ավարտը կախված կլինի մի շարք պայմանների կատարումից` այդ թվում Հայաստանի կառավարությունից հավանություն ստանալուց: Գործարքը նախատեսվում է ավարտել մինչեւ 2006 թվականի վերջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |