Զինմեքենան ընկել է ձորը. Պայմանագրային զինծառայող է մահացել

Զինմեքենան ընկել է ձորը. Պայմանագրային զինծառայող է մահացել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Տավուշի մարզում՝ Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զինվորական «Զիլ-131» մակնիշի ջրատար ավտոմեքենան (2.7տոննա) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ), գրում է Panorama.am-ը:

ՊՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը՝ պայմանագրային զինծառայող 50-ամյա Բ. Ս.-ն մահացել է, իսկ ուղևորը՝ 48-ամյա սպա Ա. Ա.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի ԲԿ:

Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանը տեղեկացրել է, որ սպայի վիճակը կայուն է, միջին ծանրության, նա հետագա բուժման համար կտեղափոխվի Վանաձորի զինվորական հոսպիտալ, գրում է Aravot.am-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---