Թուրքիայում արգելել են բոլոր տեսակի նյութերի հրապարակումն Անկարայի ահաբեկչության մասին15 հոկտեմբերի 2015 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Անկարայի դատարանն արգելել է տեղեկություններ հրապարակել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, հայտնել է Hurriyet-ը: Ըստ դատարանի որոշման, արգելքը վերաբերվում է «բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, քննադատական և այլ հրապարակումներին մամուլում, ռադիոյում, սոցցանցերում, ԶԼՄ-ների բոլոր տեսակներում և համացանցում»: Որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ, այդ մասին պաշտոնապես տեղեկացվել են բոլոր թուրքական ԶԼՄ-ները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է, որ մեդիայի հրապարակումներում կասկածյալների, նրանց գտնվելու վայրի, օգտագործած մեքենաների մասին տեղեկությունների հրապարակումները կարող են խոչընդոտել կասկածյալներին բռնելու գործընթացն ու վտանգել հանրության կյանքն ու ազգային անվտանգությունը, հայտնում է Tert.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով: Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 97 մարդ է զոհվել, 246-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է եռօրյա ծրագիրը Ստամբուլում և վերադարձել է մայրաքաղաք: Իշխանությունները որպես կազմակերպիչ կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ՆԳՆ-ն որոշում է կայացրել հեռացնել աշխատանքից Անկարայի Անվտանգության վարչության 3 դեպարտամենտների պետերին: Ծառայությունից հեռացվել են Անկարայի գավառի Անվտանգության վարչության պետը, ոստիկանության հետախուզության բաժնի պետն ու անվտանգության բաժնի պետը: Դեռևս տույժը ժամանակավոր է` մինչև քննչական գործողությունների ավարտը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են |