«Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց արդեն կարելի է վճարել «Իդրամ»-ով

«Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց արդեն կարելի է վճարել «Իդրամ»-ով

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը» ծառայությունների դիմաց առցանց վճարումներն այսուհետ կընդունի նաև «Իդրամ»համակարգի` www.idram.am կայքի միջոցով: Ծառայությունը հասանելի կլինի նաև «Իդրամ» բջջային դրամապանակում, որի նոր թարմացումներն iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող գաջեթների համար նախատեսվում են առաջիկա օրերին։

Գործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» Ինտերնետ հասանելիություն, Հեռախոսակապի և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումները կիրականացվեն նաև առցանց համակարգով՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով գործընթացը բաժանորդների համար։

«Ռոստելեկոմը» ծառայությունների դիմաց բաժանորդներից վճարումներ իրականացնելիս որևէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաև TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաև ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս):

«Իդրամ» վճարային համակարգը Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում: Ընկերությունը 2012-ին Կենտրոնական բանկի կողմից էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն է ստացել՝ դառնալով առաջինը Հայաստանում:

«Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզվով, դրա միջոցով հնարավոր է ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերոջ օգտին վճարումներ կատարել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---