ՆԱՏՕ-ի քարտուղարը կուսումնասիրի թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ օդային սահմանի խախտումը15 հոկտեմբերի 2015 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 61-րդ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հարցրել է հոկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ներխուժած թուրքական ռազմական ինքնաթիռների մասին, ինչին ի պատասխան վերջինս ասել է, որ դրա մասին տեղյակ չէ: «Ստոլտենբերգն ասել էր, որ տեղյակ չէ: Ես նույնիսկ նկատեցի զարմանք նրա դեմքի վրա: Խնդրեց նաև, որ այս մասին ես իրեն նամակ ուղարկեմ , որն անպայման կուսումնասիրի ու կպատասխանի», - ասել է Պողոսյանը՝ մանրամասնելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարցը տվել է ոտքի վրա՝ միջանցքում, քանի որ այնպես է ստացվել, որ զեկույցների, բանաձևերի ձևաչափով քննարկումներին հարցը չէր կարող բարձրացվել, իսկ լիագումար նիստին պատվիրակության անդամներից միայն մեկին էր հնարավորություն տրվել հարց տալու, և պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բարձրացրել էր Սիրիային վերաբերող հարցեր: Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ուղղաթիռները ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը, հայտնել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Նրա խոսքով՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: Անկարայի կարգավարն հայտնել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել՝ փորձելով շրջանցել վատ եղանակային իրավիճակը: Սակայն ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել: Պողոսյանը նշել, որ հարցը տվել է հենց այն համատեքստում, որում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձրացրել էր ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի տարածք մտնելը և որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր ցանկացած անդամի տարածքը, նաև օդային: «Չնայած ասաց, որ տեղյակ չէ, կարևոր էր, որ իր այդ խոսքից հետո անպայման հնչեր, որ նաև իրենց կառույցի ռազմական ուժերը կարող են խախտել իրենց իսկ գործընկեր երկրի օդային երկրի տարածքը», - ընդգծել է նա, մեջբերում է Tert.am-ը: Պողոսյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարից պարզաբանում կլինի, առավել ևս, որ նոյեմբերի սկզբին լինելու է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |